Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2024 թվականի ապրիլի 25-ից սկսում է իր գործունեությունը: Այժմ իրականացվում են «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր գործառույթները, պարտականությունները և իրավունքները Կազմակերպությանը փոխանցելու աշխատանքները։
Այդ կապակցությամբ խնդրում ենք բոլոր հայտերը, գրությունները, հարցումները և այլն այսուհետ ուղարկել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ (տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Բաղրյան):
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի
1. Գործունեության հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտասի պող., 49/5 շենք (փոստային կոդ՝ 0051)
2. Էլեկտրոնային հասցեն է՝ info@ampra.amԱյս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
3. Ինտերնետային պաշտոնական կայքէջը գործարկման փուլում է, մինչ այդ կգործի www.pharm.am կայքէջը,
4. vigilance@pharm.amԱյս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլ. հասցեն կգործի նոր ներդրվող էլ.հասցեին զուգահեռ,
5. ՀՎՀՀ՝ 08275442
Գործառնական վարչություն
Հայտնում ենք նաև, որ «Դեղերի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելուց հետո՝ փորձաքննության վճարների փոխարեն կգանձվի պետական տուրք, որի մասին Դուք լրացուցիչ կտեղեկացվեք: